• Առավոտյան 8:45-9:00 սաների դիմավորում։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում:   Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում:Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:45-12:00— Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում, 30 րոպե օրվա գործունեություն։
  • 12:30-13:00—Ճաշ
  • 13:00-14:00-Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում, րոպե օրվա գործունեություն։
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  16:00— 16:45— Զբոսանա մաքուր օդում, զատ գործունեություն, տուն ճանապարհում:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

Բնագիտական փորձեր՝

Այլընտրանքային նկարչություն՝

Երգեր՝ Զատկական երգերի փաթեթ

Ռոդարիական մարզախաղեր`

  • «Աղայան+Ռոդարի» նախագծի շրջանակներում կազմակերպել թատերական ներկայացումներ Աղայանի ստեղծագործություններով համեմված Ռոդարիով։

Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»

Ազգային խաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա, գոմշակռիվ, աքլորակռիվ։

«Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը: Նախօրոք ըմտրում ենք տարածք որտեղ կիրականացնենք ծառատունկ, վարդատունկը։

Գործունեությունները ըստ շաբաթների

Մարտի 21.03֊25.03

Երկուշաբթի֊տեխնոլոգիական գործունեություն, պատրաստում ենք ժամացույց` տարվա եղանակները։

Երեքշաբթի֊խոհանոցային գործուներություն, ծաղկազարդին ընդառաջ պատրաստում ենք փոխինդ։

Չորեքշաբթի֊այլընտրանքային նկարչություն աղով։ Մայրիկների համար նկարում ենք աղե ծաղիկներ։

Հինգշաբթի֊միջավայրի խնամք։ Ջրում, խնամում ենք ծաղիկները։

Ուրբաթ֊ռոդարիական մարզախաղերի շքերթ։

Մարտի 28.03֊01.04

Երկուշաբթի֊բնագիտական փորձ……….

Երեքշաբթի֊ մայրիկատոնի շրջանակներում պատրաստում ենք ականջօղեր ծեփամածիկից։

Չորեքշաբթի֊ երաժշտական ծափխաղ, զարգացնում ենք երեխաների ուշադրությունը։

Հինգշաբթի֊ծառզարդարին ընդառաջ զարդարում ենք ծիսական ծառ ադի֊բուդիով, ընկույզներով։

Ուրբաթ֊ Ռոդարիական֊թարսիկների օր, ամեն բան անում ենք թարս։

Ձմեռային պարտեզ, տեղեկանք

20220223_111937

Վարդ Օսիպովա,

2021֊2022թթ Ձմեռային պարտեզ Դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատել եմ որպես 2-4 տարեկանների դաստիարակ։

Շարունակել կարդալ “Ձմեռային պարտեզ, տեղեկանք”

Տրնդեզի նախապատրաստական աշխատանքներ, ընտանեկան փաթեթ

received_2172464789572642

Նախակրթարանում ակտիվ պատրաստվում ենք Տրնդեզին և ահա սաները տանը ևս մայրիկների հետ նախապատրաստական աշխատանքներ են կատարել։

Շարունակել կարդալ “Տրնդեզի նախապատրաստական աշխատանքներ, ընտանեկան փաթեթ”

Ազգային խաղ աղջիկ փախցնոցի

Screenshot_20220122-211632_Gallery

Նախակրթարանում հաճախ և միծտ ենք խաղում ազգային խաղեր։ այս անգամ խաղացինք աղջիկ փաղցնոցի։ Շուտով կներկայացնենք ազգային խաղերի մի ամբողջ փաթեթ։

Շարունակել կարդալ “Ազգային խաղ աղջիկ փախցնոցի”